ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է տեղահանված ուսուցիչների – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է տեղահանված ուսուցիչների

Ս.թ. դեկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի, Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցներում և Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում աշխատող տեղահանված ուսուցիչներին։

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Արցախի բռնազավթված բնակավայրերի դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, ովքեր այս ծանր ժամանակաշրջանում շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց վստահված աշխատանքը։Կարևորելով կրթական ոլորտի նշանակությունը՝ նախագահն ընդգծեց, որ դաստիարակած ու հայրենիքին արժանի սերունդ ունենալու գործում մեծ է ուսուցչի դերը։

Այնուհետև Ա.Հարությունյանը ներկաների հետ զրուցել է երկրի անվտանգային խնդիրների և ապագայի մասին, ներկայացրել իրականացվող և իրականացվելիք սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշանակությունը։Նախագահը նշել է, որ գալիք ուսումնական տարում Շուշիի և Հադրութի դպրոցներին ու մանկապարտեզներին Ստեփանակերտում կտրամադրվեն առանձին մասնաշենքեր։

Հանդիպման վերջում Ա. Հարությունյանը պատասխանել է ուսուցիչներին հուզող հարցերին։