ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը տոնեց 40-ամյակը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը տոնեց 40-ամյակը

Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը 40 տարեկան է: 1981թ. տնօրեն  Յուրի Ավետիսի Ալեքսանյանի գլխավորությամբ հիմնադրվեց արվեստի դպրոցը: Ընդամենը 8 դասատու և 45 աշակերտ ունեցող կրթօջախը նվիրված աշխատանքի արդյունքում տարեցտարի զարգացավ՝ գերազանցելով նախորդ տասնամյակների հաջողությունները:

Այսօր դպրոցում դասավանդում է 50 դասատու, սովորում՝ 425 աշակերտ, դպրոցն ունի բազմաթիվ բաժիններ՝ դասական, լարային, ժողովրդական, փողային, հարվածային նվագարանների,  թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն, երգեցողություն:

Աշակերտները շարունակում են բարձր պահել կրթօջախի անունն ու պատիվը, մասնակցում են ինչպես դպրոցական միջոցառումներին, այնպես էլ հանրապետական  և միջազգային մրցույթ-փառատոններին՝ զբաղեցնելով պատվավոր տեղեր:  

Դեկտեմբերի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Հ.Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը տոնեց 40-ամյակը՝ամփոփելով 4 տասնամյակների ընթացքում դասատուների նվիրված աշխատանքը, սաների հաջողություններն ու նվաճումները և կրթօջախի գեղեցիկ ավանդույթները:  Հոբելյանական միջոցառմանը ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, շնորհավորելով կրթօջախի ղեկավարությանն ու սաներին, ստեղծագործական նվիրումի, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանին և մի խումբ դասատուների, իսկ դպրոցին նվիրեց Հայ երաժշտության ամփոփ հանրագիտարանը: