ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է մի խումբ դպրոցականների հետ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է մի խումբ դպրոցականների հետ

Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է բնագիտական առարկաներից առաջադիմություն ցուցաբերած մի խումբ դպրոցականների հետ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երիտասարդության դերը պետականաշինության գործում՝ ընդգծելով օրենսդիր մարմնում աշխատող երիտասարդ պատգամավորների ակտիվությունը:Արթուր Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, խորհրդարանական աշխատանքի էությունը, անդրադարձել է ընդդիմության դերին: Նաև խոսել է 44-օրյա պատերազմից ու ետպատերազմյան իրողություններից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը:Պատասխանելով դպրոցականների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին:Հանդիպմանը խոսվել է նաև կրթության զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ բնագիտական առարկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:Արթուր Թովմասյանը դպրոցականներին նվիրել է «Շուշի» գիրքը՝ հորդորելով լինել ընթերցասեր և ուսյալ։Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը: