ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերականգնվելու է Հակոբավանքը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերականգնվելու է Հակոբավանքը

Հայկական ամենահին վանական համալիրներից մեկը՝ Սուրբ Հակոբավանքը Արցախում հոգևոր, մշակութային և կրթական կենտրոն լինելով ՝ 3 դար չի նորոգվել և կանգնած է փլուզման եզրին: Այս տարի նախաձեռնվել է Հակոբավանքի վերականգնման նախագիծը, որի իրականացման համար «ռե Արմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակում սկսվել է գումարների հանգանակությունը: Ցանկացողները կարող են մասնակցել դրամահավաքին՝ դառնալով մեր ինքնության պաշտպանը: