ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում բազմաբնույթ միջոցառումերով հարուստ շաբաթ է սպասվում: Ձեզ ենք ներկայացնում տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված կրթամշակութային, ժամանցային ծրագրերի առաջիկա օրերի ժամանակացույցը.

– Դեկտեմբերի 20-24-ը՝ ժամը 10:00-15:00-ը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կկազմակերպվի դաս-սեմինար «Սոցիալ մեդիա մարքեթինգ» թեմայով: Մեկ հոգու համար հինգ դասի արժեքը 5000 դրամ է: -Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, «Կրիր Արվեստ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռարվեստի վարպետության դաս: Մուտքն ազատ է:

– Դեկտեմբերի 24-30-ը՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը «Հայրենիքը դժգույն չէ» խորագրով: Մուտքն ազատ է:

– Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կենտրոնում կազմակերպվելու է ֆրանսիական ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Մուտքն ազատ է:

– Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-21:00-ը, «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը: Տոմսի արժեքը 2000 դրամ է:

– Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-16:00-ը, նախատեսվում է Երիտասարդական արվեստի փառատոն:

– Դեկտեմբերի 28-30-ը՝ ժամը 12:00-ին, համայնքների դպրոցների երեխաներին սպասվում է ամանորյա տոնահանդես: