ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների 6-րդ մրցույթ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների 6-րդ մրցույթ

Ս.թ. նոյեմբերի 27-ին Երևան քաղաքում կայացավ ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների 6-րդ մրցույթը, որը  նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին:

Մրցույթի նպատակն էր  հայկական ժողովրդական երգարվեստի և երաժշտարվեստին բնագավառներում բացահայտել շնորհաշատ պատանի երգիչների և երաժիշտ-կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը;

Մրցույթն անցկացվել է երկու փուլով և 2 տարիքային խմբերում.

– կրսեր խումբ՝ մինչև 16 տարեկան ներառյալ,

– ավագ խումբ՝ 17-ից 25 տարեկան:

Մրցույթի արցախցի մասնակիցները ս.թ. հունիսին Ստեփանակերտում կայացած ազգային նվագարանների և ժողովրդական  երգի հանրապետական մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած 12 անհատ կատարողներն էին: Նրանցից   7-ը Երևանում    արժանացել են  մրցանակների.

կրտսեր տարիքային խմբում՝

1.Ավանեսյան Գոհար (քանոն, 3-րդ մրցանակ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ),

2. Խաչատրյան Աքսաննա (երգ, 3-րդ մրցանակ ,Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց),

3. Գրիգորյան Գայանե (շվի,«Հույսի մրցանակ» , Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց),

ավագ տարիքային խմբում՝

1. Եդիգարյան Թադևոս ( թառ, 2-րդ մրցանակ , Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ),

2. Դադայան Վադիմ (քամանչա, 2-րդ մրցանակ , Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ),

3. Արզումանյան Ռադիկ  (դուդուկ, 3-րդ մրցանակ, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց),

4. Բաբայան Վանեսսա, (քանոն, դիպլոմ՝ Գ. Նարեկացու «Հավիկ» ստեղծագործության լավագույն կատարման համար, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ):