ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը հանդիպել են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թվականի ծրագրերը: Պատմա-մշակութային հուշարձանների պահպանման, հուշարձանների հարակից տարածքների մաքրման աշխատանքներից զատ, առանցքային են լինելու Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված տարածքներում մնացած հուշարձանների քարոզչությանն ու մշտադիտարկմանն ուղղված ծրագրերը։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նախարար Լուսինե Ղարախանյանին՝ ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին մշտապես աջակցելու համար: