ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի  անվ․  ֆրանկոֆոնիայի կենտրոնում դեկտեմբեր ամիսը հարուստ է կրթամշակութային միջոցառումներով։ Ձեզ ենք ներկայացնում առաջիկա օրերի միջոցառումների ժամանակացույցը։

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, կենտրոնի ցուցասրահում կներկայացվեն Շուշիի կերպարվեստի թանգարանի կողմից իրականացվող  «Կրի՛ր արվեստ» ծրագրին մասնակցած երեխաների աշխատանքները։ Միաժամանակ կիրականացվի նաև ձեռարվեստի դասընթաց։ Մասնակիցները կպատրաստեն ամանորյա բացիկներ և նվերներ։

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-17։00-ին, տեղի կունենա «Թվային դիզայն»-ի շնորհանդես։