ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում էր Երևանի պետական տիկնիկային թատրոնը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում էր Երևանի պետական տիկնիկային թատրոնը

Դեկտեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Ստեփանակերտի, Մարտունու և Մարտակերտի փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու Երևանի պետական տիկնիկային թատրոնի «Ոսկե ճուտիկը» տիկնիկային ներկայացումը։

Ներկայացումը դիտելուց հետո երեխաները հանդիպեցին ժամանակից հայ հեքիաթագրի հետ, որից հետո ծանոթացան տիկնիկագործության արվեստին և մեծ ոգևորությամբ պատրաստեցին իրենց առաջին տիկնիկները։

Արցախը Երևանի պետական տիկնիկային թատրոնի «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագրի վերջին կանգառն էր։ Տարվա ընթացքում թատրոնն իր լավագույն ներկայացումներով հասցրել է լինել սահմամերձ գոտիներում` Տավուշում, Գեղարքունիքում , Սյունիքում և Արցախում։

Նախագիծը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: