ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի ուղերձը կամավորականության միջազգային օրվա առթիվ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի ուղերձը կամավորականության միջազգային օրվա առթիվ

Այսօր կամավորականության միջազգային օրն է։ Կամավորականությանն օրգանապես, հուզազգացմունքային ամբողջականությամբ առերեսվել եմ 44_օրյա պատերազմի դառն ու դժնդակ օրերին։ Այդ օրերին, այսօր և առհասարակ կամավորականությունը կա ու կմնա մեր հասարակության ու ազգային ներուժը համախմբող գործոն։ Ճշմարտությունը թույլ է տալիս ասել, որ նաև հետպատերազմյան իրողություններով պայմանավորված առկա է անհատական ճգնաժամ, արժեքների դաշտում հոգևոր գործոնների “մաշվածության” երևույթ, որը հնարավոր կլինի հաղթահարել նաև կամավորականությունը սերունդներին ճիշտ փոխանցելու միջոցով։ Կամավորականությունն այսօր և այսուհետ ևս պետք է դառնա յուրաքանչյուրիս անվիճելի համոզմունքն ու սկզբունքը։ Կամավորականությամբ է մարդասիրացվում մարդն ու հասարակությունը, աշխարհը դառնում վստահելի ու սիրելի, կամավորականությամբ է մարդը ինքնահաստատվում, ինքնակատարելագործվում, ինքնահաղթահարվում, դառնում ընդօրինակելի ու պիտանի։ Խոնարհվում եմ 44_օրյա պատերազմում մարտիրոսված ու ողջ մնացած բոլոր կամավորագրվածների առաջ, երախտիքս Արցախի կրթամշակութային, գիտության ու սպորտի ոլորտներին կամավոր աջակցող բոլոր նվիրյալներին։ Կեցցե’ կամավորականությունը, որ անանձնական է, անկողմնակալ ու անշահախնդիր։