ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության նոր մրցանակակիրներ ունի — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության նոր մրցանակակիրներ ունի

Սույն թվականի նոյեմբերի 19-20 -ը ԱՀ կիոկուշին կարատեի հաքական թիմի անդամներ Արտյոմ Մնացականյանը, Արեն Կարապետյանը և Արամ Միքայելյանը, մարզիչ ներկայացուցիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ ՀՀ կիոկուշին կարատեի հավաքականի կազմում մասնակցեցին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած պատանիների, երիտասարդների և մեծահասակների կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությանը:

Արթուր Առուշանյանը (70կգ) առաջնությունից վերադարձավ՝ հերթական անգամ իր հետ բերելով ոսկե մեդալ, այսպիսով դառնալով  աշխարհի քառակի չեմպիոն:

Արտյոմ Մնացականյանը (75կգ) արժանացավ  աշխարհի առաջնության արծաթե մեդալի, իսկ Արեն Կարապետյանը (60կգ) բրոնզե մեդալի:

Արթուր Առուշանյանը նաև պարգևատրվեց Աշխարհի առաջնության լավագույն մարզիկի գավաթով:

Նոյեմբերի 24-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանի գլխավորությամբ սպորտի ոլորտի ներկայացուցիչները դափնեպսակներով դիմավորեցին աշխարհի առաջնության մասնակից արցախցի մարզիկներին։