ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ

«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» հետ համատեղ մեկնարկում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» անվճար դասընթաց Ստեփանակերտում։

Մասնակիցները՝

-կտիրապետեն տեղեկատվական արդի տեխնոլոգիաներին, գործիքաշարին,

-կաշխատեն ընկերության փորձառու և առաջատար մասնագետների հետ,

-ձեռք կբերեն անհատական և թիմային աշխատանքի հմտություններ։

Ընդունելության պայմանները՝

-մաթեմատիկայի բազային և միջին մակարդակի գիտելիքներ, տրամաբանություն, ալգորիթմական մտածելակերպ,

-անգլերեն լեզվի իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն,

-նպատակասլացություն, սովորելու ձգտում, թիմում աշխատելու ունակություն,

-ծրագրավորման որևէ լեզվին տիրապետելը կդիտարկվի որպես առավելություն։

Դասընթացի հիմնական թեմաները՝

-համակարգչի կառուցվածք և օպերացիոն համակարգ (GNU Linux OS),

-ծրագրի մշակման պրոցես և գործիքներ (XP/SCRUM, QA, git, Jenkins),

-ինտերպրետացվող / սկրիպտային լեզուներ (bash, python),

-տվյալների կառուցվածքներ (Array, Stack, Tree) և ալգորիթմներ (Search, Sort),

-օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ (C++),

-ինտերնետ ծրագրավորման հիմունքներ (full stack web development)։

Դասընթացի փուլերը՝

-1-ին փուլ՝ տեսական և գործնական դասընթաց․ նախնական մեկնարկը՝ հունվար, 2022թ․,

-2-րդ փուլ՝ ուսումնառություն / աշխատանք «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում՝ առաջին փուլի լավագույն շրջանավարտների համար։

-Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան կրթաթոշակ։

Ընդունելության կարգը՝

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն PDF ձևաչափով՝ arsen_a@instigatemobile.com էլ հասցեին՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի միջոցով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 097722722