ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գիտության բնագծերն Արցախում ամրապնդվում են – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գիտության բնագծերն Արցախում ամրապնդվում են

Ս.թ. նոյեմբերի 22-ին համագործակցային ծրագրերի ընդլայնման նպատակով Արցախի գիտական կենտրոն է ժամանել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Վարդապետյանը։ ԱՀ ԿԳՄՍ նախարարի և Գիտական կենտրոնի անձնակազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Ա.Սաղյանն իր խոսքում նշեց, որ Արցախի գիտական կենտրոնը պետք է դառնա Գիտությունների ազգային ակադեմիայի փոքր մոդելը։ Արժևորելով գիտության զարգացումն Արցախում՝ ակադեմիայի նախագահը հավելեց, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ գիտության կենսունակությունն Արցախում պահպանելու համար ։Գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ ստորագրեց համագործակցության հուշագրեր, համաձայն որոնց Արցախի գիտական կենտրոնում պետք է բացվեն մասնագիտական նոր լաբորատորիաներ։ԿԳՄՍ նախարարն անդրադառնալով Արցախում գիտության զարգացման հեռանկարներին՝ հույս հայտնեց, որ ապագայում այն կդառնա երկրի անվտանգության երաշխավոր:Այնուհետև Լ.Ղարախանյանը պատվիրակությանն ընդունեց ԿԳՄՍ նախարարությունում, որտեղ միասին քննարկեցին մի շարք ոլորտային հարցեր՝ գիտության առջև ծառացած խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։