ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ժողովրդական նվագարանների նվագախումբը արժանացել է հատուկ մրցանակի – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ժողովրդական նվագարանների նվագախումբը արժանացել է հատուկ մրցանակի

Հայաստանի Երաժշտական ընկերության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի աջակցման հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբեր ամսին կազմակերպվել է ժողովրդական նվագարանների անսամբլների 3-րդ հանրապետական մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, խմբավար Էմմա Ծատուրյանի 100-ամյակներին:

Ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական մրցույթ-փառատոնը կազմակերպվում է երկամյա պարբերականությամբ և միտված է մշակութային կրթության հաստատությունների սովորողների գեղարվեստական կրթության, գեղագիտական դաստիարակության զարգացմանն ու մշակութային գործունեության ակտիվացմանը: Մրցույւթ-փառատոնը նպատակ ունի նպաստել ժողովրդական  նվագարանների երաժիշտ-կատարողների վարպետության մակարդակի բարձրացմանը,մանկապատանեկան տարիքի երեխաների՝ ժողովրդական նվագարանների վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանն ու զարգացմանը:

Ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական մրցույթ-փառատոնին իր մասնակցությունն է բերել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական նվագարանների անսամբլը՝ արժանանալով հատուկ մրցանակի: