ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրում գիտության միջազգային օրվա կապակցությամբ։ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրում գիտության միջազգային օրվա կապակցությամբ։

Ս․թ․ նոյեմբերի 10-ին գիտության միջազգային օրվա կապակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ռազմիկի Բալայանին է հանձնել ԱՀ նախագահի հրամանագրով շնորհված Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։ Իսկ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Անյուտա Վալերիի Սարգսյանին գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ «Երախտագիտություն» մեդալ։