ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային ցեղասպանությունից հին ժողովուրդների մշակութային ժառանգության պաշտպանության հարցում ՄԱԿ-ի պատասխանատվությունը» խորագրով միջազգային առցանց կոնֆերանս – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային ցեղասպանությունից հին ժողովուրդների մշակութային ժառանգության պաշտպանության հարցում ՄԱԿ-ի պատասխանատվությունը» խորագրով միջազգային առցանց կոնֆերանս

Ս․թ․նոյեմբերի 2-3-ը տեղի է ունեցել «Մշակութային ցեղասպանությունից հին ժողովուրդների մշակութային ժառանգության պաշտպանության հարցում ՄԱԿ-ի պատասխանատվությունը» խորագրով միջազգային առցանց կոնֆերանս, որի կազմակերպիչներն էին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Խաչմերուկ» քաղաքագիտական և սոցիոլոգիական նախաձեռնությունների հասարակական կազմակերպությունն ու Վ․Բ․ Արծրունու անվան Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտը։Կոնֆերանսին զեկուցմամբ հանդես են եկել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանիա Բալայանը։Լ․ Ղարախանյանը ներկայացել է «Արցախի պատմամշակութային ժառանգությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում․ արդի իրավիճակը և մարտահրավերները» թեմայով, իսկ Մ․ Բալայանը՝ «Աղվանից եկեղեցու էթնիկ պատկանելիության հիմնահարցը և քաղաքական շահարկումները» թեմայով։Կոնֆերանսի ծրագիրը և զեկույցները ստորև👇

https://aga-tribunal.info/conf-2-11-2021/