ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքը շարունակում է մնալ Արցախի կողքին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքը շարունակում է մնալ Արցախի կողքին

ԱՄՆ կատարած այցի շրջանակում ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանն հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Թորգոմ եպս. Տոնոյանի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Սիմոնյանը ներակայցրել է որոշ ծրագրային առաջարկներ կրթական համակարգի կորուստների և բացերի վերաբերյալ, որից հետո Սրբազան Հոր օրհնությամբ և ազգային վարչության որոշմամբ հաստատվել է Մարտունու շրջանի Ճարտարի թիվ 1 մանկապատեզի, Մարտունու սպորտդպրոցի շախմատի խմբակի և արհեստագործական ուսումնարանի համար Թեմի նվիրատվությամբ անհրաժեշտ գույքի ձեռքբերման առաջարկը: Պայմանավորվածությունից հետո համապատասխան գույքն ու տեխնիկան նվիրաբերվել է վերոնշյալ կրթական հաստատություններին: ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Արևմտյան ափի Առաջնորդ Թորգոմ Եպս. Տոնոյանին և Ազգային վարչությանը՝ հայրենանվեր գործունեության համար։