ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Հարգելի’ ծնողներ, սիրելի’ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համաճարակի զարգացման տեմպերով պայմանավորված՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը։

Շրջանների ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-ից պարապմունքները կվերսկսվեն բնականոն հունով՝ հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ։

Բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները (մանկապարտեզներ) ևս գործելու են բնականոն հունով՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ։

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվելու է։