ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարն ընդունել է հայտնի ըմբշամարտիկներին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարն ընդունել է հայտնի ըմբշամարտիկներին

Ս.թ. հոկտեմբերի 25-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանին և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանն ուղղված հնարավոր նախադրյալները, կարևորվել համագործակցության ուղիները, նախանշվել հետագա անելիքները։Մարզիկների նախաձեռնությամբ Արցախում նախատեսվում են կառուցել մարզական հրապարակներ հագեցած մարզասարքերով: Լ. Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել մարզիկներին հայրենանվեր գործերի կատարման և Արցախում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնելով նրանց շնորհակալագրեր: