ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի շնորհավորական ուղերձը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարյուրամյակի կապակցությամբ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի շնորհավորական ուղերձը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարյուրամյակի կապակցությամբ

Արգո տիկին Սոնա Հովհաննիսյան,

ուղիղ 100 տարի առաջ այս օրերին մեծատաղանդ Ռոմանոս Մելիքյանը հիմնադրեց երաժշտական ստուդիա, որի հենքի վրա պիտի բարձրանար հայ ազգային մշակույթի գլխավոր խորհրդանիշը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Հենց սկզբից էլ մեծագույն երանություն էր յուրաքանչյուր հայերենասեր հայի համար տեսնելը, թե կոնսերվատորիան ինչպիսի նվիրվածությամբ է վերաբերում հայ երգի նահապետ Կոմիտասի անունը կրելու բացառիկ պատվին, այն նույն Կոմիտասի, որն ապացուցեց թերահավատ աշխարհին, որ հայն ունեցել է և ունի ազգային բազմահազարամյա մելոս, պարզապես անհրաժեշտ է փնտրել, չվհատվել, հետևողական լինել ու դարերի և նվաճողների ստեղծած արհեստական փոշու տակից հանել մեր անարատ ու անբիծ գանձերի Նարեկը՝ ազգային ու հրաշախորհուրդ երգարվեստը:Կոնսերվատորիան արդարացրեց առաջին հերթին հիմնադիրների ակնկալիքները՝ վերածվել ազգային մշակույթի հրաշալի դարբնոցի, որտեղ կկերտվեն մեր ինքնության լույսի սերմնացանները, հարատևության գաղափարի հմուտ ճարտարապետները: Եվ տարածվեցին անսպառ լույսերը Հայաստանում ու Հայաստանից դուրս: Կոնսերվատորիան բոլոր ժամանակներում հարազատ մոր պես վարվեց Արցախի տաղանդավոր պատանիների ու երիտասարդների կոփման, կատարելագործման և Արցախում հայ ազգային հարուստ երաժշտարվեստի գոհարները բարձր պահելու գործին, որոնք վերադարձան Արցախ՝ իրենց հետ բերելով կենսական լույսը: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և բոլոր հայերիս մշակույթի Ալմա Մատերի մեկդարյա հոբելյանի առթիվ և մաղթում պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը հաջողություններ, անսպառ եռանդ ու ստեղծագործական նոր վերելքեր՝ ի շահ հայապահպանումի և հայակերտումի: