ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում «Dasaran»-ցիների հետ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում «Dasaran»-ցիների հետ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը և ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Երևանում այցելել են «Dasaran» կրթական ծրագրի գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել անձնակազմի հետ։ «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է կրթական ծրագրի ընթացիկ գործունեությունը, իրականացրած նախաձեռնությունները, գրանցած հաջողությունները և ապագա անելիքները: Ընդգծել է այն հանգամանքը, որ կրթական ծրագիրն իր նորարարություններով օգնում և նպաստում է ուսման մեջ աշակերտների առաջադիմությանը:Լ. Ղարախանյանն ընգծելով կրթական ծրագրի կարևորությունը նշեց, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը կներդնի «Dasaran»-ի հանրակրթական թվայնացման էլեկտրոնային ծրագիրը, համակարգի աշխատանքները ավելի արդյունավետ ու հեշտ կառավարելի դարձնելու համար։ Ինչն էլ հնարավորություն կընձեռի կրթական համակարգին դիմակայելու ոչ միայն ժամանակի առկա մարտահրավերներին, այլև կթույլատրի մշակել նոր ռազմավարական ծրագրեր։ Հանդիպման ընթացքում նախանշվել են կողմերի համագործակցության նոր ուղիներն ու անելիքները։