ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության նոր ծրագրեր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության նոր ծրագրեր

Վերջերս ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական֊ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը հանդիպել են Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) տնօրեն Աննա Չուլյանի հետ։ Ա․ Չուլյանը մանրամասնորեն ներկայացրել է Երևանում մշակութային հուշարձան հանդիսացող թամանյանական մասնաշենքում իրականացվող գործունեությունն ու ծանոթացրել ոլորտում ծավալվող նորարարություններին։ ՀԱԳ տնօրենը սիրով է ընդունել նախարարի՝ Արցախ գալու հրավերը։ Նա պատրաստ է հանդիպել գրադարանային գործի պատասխանատուներին ու կոլեկտիվների անդամներին, ծանոթանալ գրադարանների պայմաններին, գնահատել առկա խնդիրները, նախանշել անելիքները, անհրաժեշտության դեպքում տեղում կազմակերպել ու հանդես գալ դասախոսություններով։Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր նախագծեր կազմել, Արցախում անցկացնել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում։ԱՀ ԿԳՄՍ նախարարը ՀԱԳ-ին է նվիրել վերջերս հրատարակված «Ադրբեջանի ցեղասպան վարքը․ պատմություն և արդիականություն» գիրքը, որտեղ զետեղված են Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2020 թվականի հուլիսի 15-16-ին առցանց կայացած գիտաժողովի նյութերը։