ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է շախմատի ամենամյա օլիմպիադայի հանրապետական փուլը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է շախմատի ամենամյա օլիմպիադայի հանրապետական փուլը

Ս.թ. հոկտեմբերի 14-ից 15-ը շախմատի հանրապետական մարզադպրոցում կայացել է շախմատի ամենամյա օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցել է 7 թիմ: Մարտունու թ. 1, Ասկերանի շրջանի Նորագյուղի, Մարտակերտի շրջանի Հաթերքի, Շուշի Խ. Աբովյանի անվան միջն․ դպրոցների, Ստեփանակերտի թ.1, թ.2 և թ.10 հիմնական դպրոցների թիմերը: Մրցաշարը անց է կացվել արագ շախմատի կանոններով։ Առաջնությունը թիմային էր՝ բաղկացած 4 անդամներից, որոնցից առնվազն մեկը իգական սեռի ներկայացուցիչ էր։ Օլիմպիադան ավարտվել է հետևյալ արդյունքներով՝ Մարտակերտի շրջանի Հաթերքի միջն․ դպրոցի թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, Ստեփանակերտի թ.10 հիմնական դպրոցի թիմը՝ 2-րդ տեղը, Մարտունու թ.1 միջ․ դպրոցի թիմը 3-րդ տեղը: Հաղթող թիմը պարգևատրվել է գավաթով, դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով ու հնարավորություն ստացել մասնակցելու ՀՀ-ում կայանալիք դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլին։