ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Ս.թ. հոկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ։ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 14 ուսուցիչների հարազատներին։ Խոնարհումով ու մեծարանքով հարգելով նրանց հիշատակը՝ երկրի ղեկավարը դրամական պարգևներ է փոխանցել հայրենիքի համար նահատակված ուսուցիչների հարազատներին։Այնուհետև ԱՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է պարգևատրման արարողություն։ ԿԳՄՍ նախարարը դրամական պարգևների է արժանացրել բնագիտական օլիմպիադաներում և ամառային ընթերցանության մրցույթում հաջողություններ գրանցած աշակերտների ուսուցիչներին։ Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում ԱՀ պետական նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների ներկայությամբ ԱՀ նախագահի հրամանագրով Լ. Ղարախանյանը մի շարք ուսուցիների շնորհել է պետական բարձր պատվավոր կոչումներ և Երախտագիտության մեդալներ։Կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ պատվավոր կոչմանն են արժանացել. Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռիտա Եսայանը և Ասկերանի շրջանի Ավետարանոցի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նվարդ Բաղրյանը։ Իսկ Երախտագիտության մեդալի՝Ստեփանակերտի թ.2 հիմնական դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը,Հաթերքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Բեկլարյանը,Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Ջահանգիրյանը,Հադրութի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի թոշակառու ուսուցչուհի Տատյանա Մարտիրոսյանը,Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիաննա Հարությունյանը,Քաշաթաղի շրջանի Աղաձորի միջնակարգ դպրոցի զինղեկ Հակոբ Հարությունյանը,Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդի հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը,«Արցախի բալիկներ» երգի, պարի համույթի ղեկավար Գայանե Հարությունյանը: