ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի

Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին տեղադրված է Շուշիի կենտրոնական մասում։ Ըստ հարավային դռան գլխամասում պահպանված արձանագրության՝ կառուցումը սկսվել է 1868թ. և ավարտվել 1887թ.։ Չորս մույթերի վրա բարձրացող գմբեթը տեղադրված է դահլիճի կենտրոնում։ Եկեղեցին ունի միատեսակ և նույն չափերի երեք մուտք՝ արևմուտքից, հարավից և հյուսիսից, որոնց առաջ կառուցված են գեղեցկաշեն, բոլորաձև նախամուտքեր։ Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու հատակագծային և ծավալատարածական լուծումը որոշակի ընդհանրություն ունի Էջմիածնի Մայր տաճարի հետ։ Ղազանչեցոց եկեղեցու մոտ՝ արևմտյան կողմում, տեղադրված է եռահարկ զանգակատունը։ Կառուցված է սրբատաշ կաթնագույն քարով։ Ըստ արձանագրության՝ կառուցվել է 1858թ., տասը տարի ավելի շուտ, քան եկեղեցին։ Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգվել է 1998թ.:

hyArmenian