ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնավանք – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքը գտնվում է համանուն գյուղում, Աղուանո գետի աջ ափին։ Մատենագիր աղբյուրներում հուշարձանը հիշատակվում է սկսած XIII դարից։ Վանքի գլխավոր շինությունը՝ եռանավ բազիլիկ եկեղեցին, հայ ճարտարապետության առավել ուշագրավ ու մեծարվեստ կերտվածքներից է։ Ուսումնասիրողները հանգել են այն համոզման, որ եկեղեցին հիմնված է եղել հեթանոսական տաճարի տեղում։Դրա վկայությունն առկա է մինչև իսկ եկեղեցու անվան մեջ, քանի որ ծիծեռնակի պաշտամունքը հայտնի էր նախաքրիստոնեական Հայաստանում։ Չնայած շինարարությանն առնչվող վիմական արձանագրություններ չկան, սակայն ճարտարապետական քննությունների շնորհիվ մասնագետները տաճարի կառուցման ժամանակը համարել են V-VIIդդ.: Ավելի ուշ եկեղեցում կատարվել են նորոգումներով, հավելումներ (շքամուտք, զանգակատուն), շրջապատը պարսպապատվել է։ Վերջինիս արևմտյան կողմում, պահպանվում է շքեղ դարպաս, որի 1613թ․ շինարարական արձանագրությունը, այստեղ հաստատված, թուրքերի կողմից ոչնչացվել էր վերջերս՝ 1989-1992թթ. ընթացքում։ Պարսպին հարավից հարում են մի քանի թաղակապ սենյակներ։ Պարսպից դուրս, հյուսիսարևմտյան կողմում երբեմնի հայաբնակ գյուղի գերեզմանատունն է։