ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դադիվանք – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դադիվանք

Վերին Խաչենի ամենանշանավոր այս վանքը գտնվում է Արցախի Վայկունիք գավառի (ներկայիս Քարվաճառ-Շահումյանի շրջան) արևելյան կողմում, Թարթար (Տրտու) գետից 0,5 կմ հյուսիս։ Ըստ մատենագիտական աղբյուրների՝ Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարում՝ քրիստոնեական քարոզչություն ծավալելու համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ Նահատակ քարոզչի գերեզմանի վրա կառուցվել էր մատուռ, որի տեղում հետագայում՝ քրիստոնեության ընդունումից հետո, կառուցվել է վանքի առաջին եկեղեցին։ Դադիվանքը միջնադարյան Հայաստանի վանական խոշորագույն համալիրներից է։ Վանական համալիրը կազմված է երեք հիմնական եկեղեցիներից, գավիթ ժամատնից, զանգակատնից, սյունասրահից և այլ օժանդակ կառույցներից (հյուրանոց, հնձան, մառան, սեղանատուն, խոհանոց և այլն)։ 2008թ. Գարնանը Դադի եկեղեցու խորանում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է սբ․Դադիի դամբարանը։ Որպես հենակետ ընտրված է վանքի դարպաս հյուսիս-արևելք անկյուն։