ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազոխի քարանձավ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազոխի քարանձավ

Հին քարեդարին պատկանող քարայր-բնակավայրերից ամենաուշագրավը Ազոխ գյուղի մոտ գտնվող քարանձավն է, որտեղ, ըստ ավանդության, թաթար-մոնղոլական արշավանքների տարիներին Ամարասի տերերը պահել են Արցախ նահանգի նյութական մշակույթի գանձերը։ Հնագույն ժամանակաշրջանի այս հուշարձանն ունի լաբիրինթոսի նման վեց դահլիճ։ Այստեղ, առաջին անգամ հնագիտական մշակույթի՝ այսպես կոչված աշելյան շերտում հայտնաբերվել են երեք հարյուր հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքներ, բուսական ու կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր։ Նախամարդու այդ խոշոր բնակավայրը, որ բազմահազար տարիների պատմություն ունի, չորս տարի շարունակ /սկսած 2004թ./ կանոնավոր պեղվում-ուսումնասիրվում է հայ-անգլո-իսպանական արշավախմբի կողմից, որոնց արդյունքները համապատասխան գտածոներով գտնվում են Արցախի պատմաերկրագիտական թանգարանում։