ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից ուսուցիչների շրջանում իրականացվող հեռավար ուսուցման վերաբերյալ հարցմանը մարտի 29-ի դրությամբ արձագանքել են շուրջ 2000 ուսուցիչներ:
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում հարցմանը մասնակցած բոլոր ուսուցիչներին՝ շահագրգիռ վերաբերմունքի համար:
Հարցումն իրականացվում է Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ ընդհատված ուսումնական գործընթացը հեռավար ձևով իրականացնելու, հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորություններն ու խնդիրները ուսումնասիրելու, լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով:
Բոլոր ուսուցիչներին, ովքեր դեռ չեն մասնակցել հարցմանը, խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը և մինչև մարտի 31-ը ուղարկել nmartirosyan@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Թղթային տարբերակով լրացված հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետ է սահմանված ս.թ. ապրիլի 1-ը:

Հարցաթերթիկը ներբեռնել 

http://edu.nkr.am/?p=6182 հղումով:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն