ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՄԱՆ

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 148/Մ

 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 164/Մ

Հ  Ր   Ա   Մ   Ա   Ն

     Ղեկավարվելով    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

  1. Արցախի Հանրապետության 2020 թվականի սեպտեմբերի 21-ի «Պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 148/Մ հրամանով հաստատված հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«6/ ներքին տեղահանվածների ընտանիքների երեխաները»:

  1. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:

  Լ. ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

2020 թվականի ________________-ի

ՊԵՏԱԿԱՆ  ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈԻԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N____

Հ  Ր   Ա   Մ   Ա   Ն

Հիմք ընդունելով  Կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, Նախադպրոցական կրթության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը և Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը  

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

  1. Հաստատել «Պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության կարգը»` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի օգոստոսի 8-ի «Պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության կարգը հաստատելու մասին» N219/Ն հրամանը:
  3. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին` սույն հրամանով հաստատված կարգը ներկայացնել պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինների վարիչներին:

  Լ. ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Հավելված 

                                                              Արցախի  Հանրապետության  կառավարության

                                                              2020 թվականի  §___¦ ________N ___

հրամանի

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 1. Նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ) և դպրոցների նախադպրոցական խմբեր կարող են ընդունվել երկուսից մինչև հինգ տարեկան երեխաները:

 2. Պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների ընդունելությունը կատարել տարվա ընթացքում՝ մասսամբ, իսկ օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը՝ տարիքային խմբերի սանդղակի բարձրացման ժամանակ առաջացած ազատ տեղերը լրացնել ըստ հերթագրման ցուցակի:

 3. Նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի ընդունման համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

      1) դիմում,

      2) լուսանկար,

      3) երեխայի ծննդյան վկայականի պատճեն,

      4) բժշկական տեղեկանք երեխայի առողջության մասին,

      5) տեղեկանք բնակավայրից,

      6) տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,

      7) տեղեկանք զոհված զինծառայողի, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամի, միայնակ մոր երեխա լինելու վերաբերյալ,

      8) տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության և ծնողների կամ նրանց օրինական  ներկայացուցիչների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:

5. Նախադպրոցական հաստատություն ընդունվելու իրավունք ունի նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա, սակայն հաշվի առնելով համայնքային կենտրոնների  նախադպրոցական հաստատությունների խտությունը և նախադպրոցական հաստատություն չընդգրկված երեխաների մեծ թիվը՝ ժամանակավոր սահմանել առաջնահերթ ընդունելության հետևյալ կարգը.

 1) հաշմանդամություն ունեցող երեխաները՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում,

 2) զոհված զինծառայողների երեխաները,

 3) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաները,

 4) բազմազավակ ընտանիքների երեխաները, որտեղ կա երկու և ավել նախադպրոցական  տարիքի երեխա, 

 5) միայնակ մայրերի երեխաները,

 6) աշխատող ծնողների երեխաները

 6. Մինչև սեպտեմբերի 1-ը 5 տարեկանը չլրացած երեխաներին ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) ցանկությամբ թույլատրել հաճախելու տվյալ նախադպրոցական հաստատություն մինչև հաջորդ տարվա օգոստոսի 1-ը: