ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային խաչմերուկ» — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային խաչմերուկ»

Կ Ա Ր Գ

ԼՂՀ համայնքների միջև «Մշակութային խաչմերուկ» 

հանրապետական հինգերորդ մրցույթ-փառատոնի անցկացման

1. Մրցույթի պատմությունը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում 2012 թվականին անց է կացվել ԼՂՀ համայնքների միջև «Մշակութային խաչմերուկ» հանրապետական առաջին մրցույթը: 2013 թվականին կայացել է երկրորդ մրցույթը, իսկ 2014-2015 թթ.` երրորդ մրցույթը, որին մասնակցել են 80 գյուղական ու քաղաքային համայնքներ` 930 մասնակիցներով:

Գնահատող հանձնախմբի որոշմամբ լավագույն ելույթներն ու աշխատանքներն արժանացել են համապատասխան մրցանակների: Սահմանվել են նաև խրախուսական մրցանակներ:

2017 թվականին չորրորդ անգամ կկազմակերպվի «Մշակութային խաչմերուկ» մրցույթ-փառատոնը:

2. Մրցույթ-փառատոնի նպատակները

  • ԼՂՀ շրջաններում մշակութային կյանքի աշխուժացում.
  • հասարակության լայն շրջանների ներգրավում մշակութակրթական հաստատությունների և գեղարվեստական ինքնագործ խմբերի ստեղծագործական աշխատանքներում.
  • Արցախում ազգային ավանդույթների, սովորույթների և լեզվական առանձնահատկությունների պահպանում ու տարածում.
  • մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչություն.
  • Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային ներուժի պահպանում.
  • նոր տաղանդների հայտնաբերում և նրանց հետագա ստեղծագործական աճի ապահովում.
  • տեղական ինքնակառավարման մարմինների, մեկենասների, այլ շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների ներգրավում մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին:

3. Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն

  • կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով.
  • իրականացնում է մրցույթի ընդհանուր համակարգումը.
  • զբաղվում է մրցույթի նախապատրաստական, կազմակերպչական, գովազդման և ԶԼՄ-ներում լուսաբանման  հարցերով. 
  • առաջարկություն է ներկայացնում նախարարին՝ մրցույթի հանրապետական փուլի գնահատող հանձնախմբի ստեղծման վերաբերյալ.
  • սահմանում է նախընտրական և հանրապետական փուլերի անցկացման օրերը.
  • անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է մտցնում սույն կարգի մեջ:

4. Մրցույթ-փառատոնի գնահատող հանձնախումբը

  • նախընտրական փուլի գնահատող հանձնախումբը կազմավորվում է շրջվարչակազմի կողմից` նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ.
  • հանրապետական փուլի գնահատող հանձնախումբը կազմավորվում է  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով.
  • հանձնախումբն ուսումնասիրում և գնահատում է մրցույթին ներկայացված ելույթները՝ 10 բալանոց սանդղակով.
  • սահմանում է մրցանակային ֆոնդը.
  • անհրաժեշտության դեպքում կարող է մրցանակները կիսել կամ չշնորհել, ինչպես նաև` սահմանել խրախուսական մրցանակներ:

5. Մրցույթ-փառատոնի անցկացման պայմանները

  • մրցույթն  անց է կացվում 2 փուլով` նախընտրական ու հանրապետական, և 6 անվանակարգերով.
  • «Բեմադրություն»,
  • «Բանահավաքչություն»,
  • «Էպոսասացություն», 
  • «Ինքնադիմանկար»,
  • «Մեկ հայտի հնարավորություն».
  • «Թումանյանական հանգով».
  • նախընտրական փուլը կազմակերպվում է շրջկենտրոններում, հանրապետական փուլը` Ստեփանակերտում.
  • մասնակիցների տարիքային սահմանափակում չկա.
  • մրցույթին կարող են մասնակցել ԼՂՀ քաղաքային և գյուղական բոլոր համայնքները` բացառությամբ մայրաքաղաք Ստեփանակերտի. 
  • հանրապետական փուլ անցնելու իրավունք են ձեռք բերում նախընտրական փուլում 1-3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերն ու անհատ կատարողները.
  • գյուղական ու քաղաքային համայնքները գնահատվում են առանձին-առանձին.
  • մրցութային ծրագիրն իրականացնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը` ԼՂՀ շրջանների վարչակազմերի աշխատակազմերի համապատասխան բաժիների աջակցությամբ:

6. Մրցույթ-փառատոնի գնահատման կարգը և չափանիշները

  • «Բեմադրություն» անվանակարգ
  • արցախյան առօրյային առնչվող, սյուժե ունեցող, առավելագույնը 15  րոպե տևողությամբ, գրական հայերենով բեմադրություն.
  • գնահատման չափանիշները` դերասանական վարպետությունը, ռեժիսորական լուծումները, բեմական կուլտուրան, սյուժեն.
  • «Բանահավաքչություն» անվանակարգ
  • այս անվանակարգում համայնքները մրցում են բանահավաքչական նյութի մատուցմամբ, որում մասնակիցը տեսագրությամբ ներկայացնում է համայնքի ավագ սերնդի բանասացի բանագիտական արժեք ունեցող նյութ, որը կարող է լինել գյուղի սրբավայրերի, դրանց հետ կապված հավատալիքների մասին, կամ գյուղի մանրատեղանունների հետ կապված հետաքրքիր ավանդություններ, ավանդույթներ, սովորույթներ, ազգագրական երգերի և արցախյան պարերի մասին տեղեկություններ, կամ գյուղացիների մականունների առաջացման ուշագրավ պատմություններ, կամ հուշախոսություն գյուղի զվարճախոս, հեքիաթասաց  մարդկանց մասին  և այլն.  

         պահանջները՝ 

  • տեսագրության հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև նյութի սղագրությունը.
  • բանասացը պետք է լինի ավագ սերնդի ներկայացուցիչ (70-ից բարձր  տարիք  ունեցող).
  • նյութը պետք է ներկայացվի տվյալ բնակավայրի խոսվածքով.
  • ցանկալի է, որ ներկայացվող նյութը լինի անձնագրավորված (տեսագրության մեջ բանասացը նախ ներկայանում է՝ ով է, քանի տարեկան է, ինչ կրթություն ունի, տեղաբնակ  է թե եկվոր, նյութն  ումից  է լսել).

         գնահատման  չափանիշները.

  • ներկայացված  նյութի սկզբնաղբյուրային արժեքը (նյութի նորահայտ  լինելը).
  • բանագիտական արժեքը (բանահյուսական ու  ազգագրական  նշանակությունը).
  • մասնակցի ներկայացման հմտությունը,  ներկայացվող  նյութի    ընկալումն ու  արժևորումը. 
  • «Էպոսասացություն» անվանակարգ
  • պետք է ներկայացնել «Սասնա ծռեր» էպոսից որևէ հատված տեղի խոսվածքով` առավելագույնը 5 րոպե տևողությամբ.
  • գնահատման չափանիշները` խոսվածքային առանձնահատկությունների պահպանումը,  բեմական խոսքի վարպետությունը, դերասանական խաղը և բեմադրական լուծումները:
  • «Ինքնադիմանկար» անվանակարգ
  • այս անվանակարգում մասնակիցը համայնքային խոսվածքով ներկայացնում է առավելագույնը 2 րոպե տևողությամբ ելույթ, որտեղ ընդգծվում են համայնքի առանձնահատկությունները և համայնքի մարդկանց բնութագրող կողմերը: 
  • գնահատման չափանիշները` խոսվածքային առանձնահատկությունների պահպանումը, նյութի ճշգրտությունը, բեմական խոսքի վարպետությունը:
  • «Թումանյանական հանգով»  անվանակարգ
  • «Մեր գյուղն  էն է, որ…»: 
  • գնահատման չափանիշները` ստեղծագործական ներուժը, բեմական

                 խոսքի վարպետությունը: 

  • «Մեկ հայտի հնարավորություն» անվանակարգ
  • համայնքի ընտրությամբ ցանկացած ժանրի մեկ ելույթ` առավելագույնը 5 րոպե տևողությամբ. 
  • գնահատման չափանիշները` կատարողական վարպետության մակարդակը, ստեղծագործական ներուժը, բեմական տեսքն ու կուլտուրան:

7. Հայտերի ընդունման կարգը

Նախընտրական փուլի մասնակցության հայտերը ներկայացնել ԼՂՀ շրջվարչակազմերի աշխատակազմերի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժիններ` մինչև ս. թ. նոյեմբերի 1-ը, իսկ հանրապետական փուլի հայտերը` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին՝ մինչև ս. թ. դեկտեմբերի 1-ը: 

Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել 

(047) 73-38-98 հեռախոսահամարով:

hyArmenian