ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի դպրոցներում ավելանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի դպրոցներում ավելանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը

Ս.թ. հուլիսի 28-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղի և Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողություն։ 

Վերին Հոռաթաղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է Արտակ Սարգսյանի «Մեկ ընտանիք Միսիա» բարեգործական ՀԿ-ի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» համատեղ ջանքերով, իսկ Նախիջևանիկի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հովանավորությամբ:

Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը միտված է Արցախի կրթական համակարգում տեխնիկական կրթության բազան խորացնելուն և մասնագիտական կայուն աշխատուժ ապահովելուն:

Նշենք, որ պատերազմից հետո մինչ օրս Արցախում բացվել է 5 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որից 2-ը պետական միջոցներով, 3-ը՝ բարեգործական հիմունքներով։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումն Արցախում կրելու է շարունակական բնույթ։

Լաբորատորիաների բացման արարողությանը ներկա էին ԱՀ Պետնախարարը, ԱՀ ԿԳՄՍ նախարարը և մի շարք այլ պաշտոնատար անձիք։

hyArmenian