ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտունու պատմաերկրագիտական թանգարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտունու պատմաերկրագիտական թանգարան

ԼՂՀ, ք. Մարտունի, Գ. Նժդեհ 3, հեռ.՝ (047) 82-18-14:

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանը Մարտունու շրջանի գիտական, մշակութային, ազգագրական կարևոր օջախներից է, որը հիմնադրվել է  1981 թվականին՝  շրջանային կոմիտեի որոշմամբ:  Ստեղծման ժամանակաշրջանից սկսած նամակագրական կապեր հաստատվեց  ԽՍՀՄ-ի  տարբեր քաղաքներում սփռված  շրջանի անվանի մարդկանց հետ,  հավաքվեց   թանգարանային արժեք ներկայացնող ցուցանմուշներ:  Սակայն  1989 թվականից սկսած՝ արցախյան գոյամարտի տարիներին,  պատերազմական գործողությունների հետևանքով, ինչպես նաև  թանգարանի  աշխատողների անպատասխանատու  աշխատանքի շնորհիվ, որոշ արժեքավոր ցուցանմուշներ  և  ցուցանմուշների գրանցամատյաններ անհետացան 

Թանգարանը իր հիմնադրման  օրվանից մինչև հիմա տարհանվել է  4 անգամ:  Ներկայումս տեղեկայված է  թիվ 1 մանկապարտեզի շենքի մի մասում,  որը գտնվում  է  քաղաքապետարանի հաշվեկշռի մեջ:  Այն  կապիտալ վերանորոգման է  ենթարկվել 2002 թվականին, սակայն մեր շրջանի պատմությունը  և  թանգարանագիտության այբուբենն  իմացողը երբեք չի  ասի, թե մեր  թանգարանը հանդուրժելի վիճակում  է:  Թանգարանը այդ վիճակից դուրս բերելու համար պետք է  շենքը հարմարեցնել ժամանակակից  ցուցադրության պահանջներին  և  ապահովել ներքին կահավորանքը:  Դրանից ելնելով, մեր  թանգարանում չկա ըստ բաժիների մշտական ցուցադրություն:  Սակայն  թանգարանում ունենք  բնության,  հնագիտության, միջնադարյան,  նոր  և  նորագույն շրջանների, ազգագրության բաժինների  վերաբերյալ բավականին  ցուցանմուշներ, որոնց  թիվը հասնում  է  հիմնական ֆոնդ՝ 2116,  օժանդակ  ֆոնդ՝  1024:

Հատակագիծը՝ 200 մ2:

Թանգարանն ունի 2 սրահ.

  • Ազգագրության, հնագիտության, միջին դարերի
  • Նորագույն շրջանի:

Թանգարանի առաջին ցուցանմուշը

Կալաթակ (կամներ), XIX դարի վերջ: Երկարությունը 145 սմ, 2 հատ ձախ  թևեր, փայտից,  որոնց տակ ամրացված  են փոքր չափի կայծքարեր: Դրանց օգնությամբ կալսվել  է  հացահատիկը (նորագույն  շրջան, ազգագրության բաժին):

Թանգարանի գլխավոր ցուցանմուշները

Կովի  արձանիկ (բրոնզեդարյան  ժամանակաշրջան): Պատրաստված է  կավից, սև գույնի, վզիկի  վրա կան գծեր,  պահպանվել  է  գլուխը  և  երկու   ոտքերը,  հայտնաբերված է Մարտունու տարածքից՝ հողափորական  աշխատանքի  շնորհիվ:

Ամոնիտ (անհետացած  օվկիանոսային կենդանի):  Գորշավուն և  պարուրաձև,   ներսի կիսաշրջանի վրա կան  ճառագայթման գծեր,  արտաքին կիսաշրջանի վրա միայն գծեր, եզրագիծը  ատամնավոր է,  տրամագիծը՝ 13 սմ,  կշիռը՝ 2կգ,  գտնված է  Մարտունու  շրջանի Ննգի  գյուղի  տարածքից:

Մաֆրաշ (անկողնապարկ): Գործված  է բնական  բրդյա թելերով,  նախշերը նման  են հայկական կարպետների նախշերին, ներկված է բնական ներկով,  երկարությունը՝  111սմ,  լայնությունը՝  53 սմ,  նորագույն շրջան, 20-րդ դարի  20-30 –ական  թթ.:  Ձեռք է  բերվել  Մարտունու  շրջանի Գիշի  գյուղից:

Գնդացիր «Մաքսիմկա»: Պատրաստված է պողպատից, վերանորոգվել և օգտագործվել է արցախյան պատերազմի ժամանակ:

Երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00: Մուտքն անվճար է: