ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան

ԼՂՀ, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների 83, հեռ.՝ (047) 42-15-82,

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է արցախյան շարժումից հետո 1997 թ. Մարտակերտ քաղաքում: 1996 թվականին մասնակի նորոգվել է նախկին երաժշտական դպրոցի շենքը և տեղում ստեղծվել է «Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որտեղ ներկա դրությամբ առկա են 823 ցուցանմուշներ: Թանգարանաjին շենքը տիպային չէ:

2008 թ. դեկտեմբերի  1-ին ԼՂՀ կառավարության թիվ 849 որոշման համաձայն 2009 թ. փետրվարի 1-ից Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանը լուծարվել է:

2009 թ. փետրվարից վերաբացվել է՝ որպես Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի Մարտակերտի մասնաճյուղ, որն էլ գտնվում էր ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ենթակայության ներքո: Մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը թանգարանում մասնակիորեն կատարվել է արտաքին հարդարման աշխատանքներ և հոկտեմբերի 20-ից այն գործել է նոր ցուցադրությամբ: 

Ներկայումս թանգարանը գտնվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության ներքո:

Թանգարանն ունի երկու սրահ՝ ազգային և ընդհանուր: Ընդհանուր սրահը պայմանականորեն բաժանված է մի քանի անկյունների.

  • Խաչենը հնագույն ժամանակաշրջանում
  • Հայրենական Մեծ պատերազմը 1941-1945 
  • Մահ՝ իմացյալ անմահություն է
  • Վերածնված Մարտակերտ

Թանգարանի առաջին ցուցանմուշը

C:\Users\Admin\Desktop\фото1603.jpg

Կուլա (պատրաստված դեղնակարմրավուն կավից), հելլենիստական ժամանակաշրջան: Հատակը՝ անհարթ, իրանը՝ ուռուցիկ, ունի մեկ կանթ, որը սկսվում է շրթունքից մի քիչ ներքև և վերջանում իրանի վերևի մասում: Շրթունքն ամբողջովին վնասված է: Արտաքին մասից ունի գծավոր նախշազարդեր:

Թանգարանի գլխավոր ցուցանմուշները

C:\Users\Admin\Desktop\фото1602.jpg

Ափսե (պղինձ): Իրանը կլոր, քիչ խորավուն: Ափսեն վերևի մասում ունի շեղանկյունաձև զարդեր, ներքևի մասը և հատակը նախշազարդարված է գծերով: Թասը շրթունքի մասում ունի 3 սմ տրամագծով կոտրվածք: Ընդանուր վիճակը բավարար է:

Մրգաման (պղինձ): Իրանը կլոր է, հատակի մասը՝ հենակով: Շրթունքի մասը գծանախշված է և ունի 3 սմ երկարությամբ կոտրվածք: Հատակի մասը մասամբ կոտրված է հենակից: Ընդանուր վիճակը բավարար է:

Տրեխ (խոզի մշակված կաշի): Եզրերը հյուսված կաշվե փոկերով, կաշվե փոկերից անցկացված է գույնզգույն բրդյա թելի հյուսքեր, որոնք ծառայում են տրեխը ոտքին ամրացնելու համար: Եզրակարերով է, ծայրի սրությունը չի պահպանվում: Ընդանուր վիճակը լավ է:

Եռանկյունաձև նամակներ ուղարկված ռազմաճակատից Հայրենական պատերազմի մասնակից մարտակերտցի Տիգրան Անաստասյանի կողմից:

Արցախյան շարժման առաջամարտիկ Սասուն Հակոբյանի անձնական իրերը՝ հագուստը և ինքնաձիգի պահունակը:

Երկուշաբթի-շաբաթ, ժամը 9:00-17:00: Մուտքն անվճար է:

C:\Users\Admin\Desktop\фото1601.jpg
C:\Users\Admin\Desktop\фото1611.jpg