ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բերդաշենի պատմության թանգարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բերդաշենի պատմության թանգարան

ԼՂՀ, Մարտունու շրջան, գ. Բերդաշեն, հեռ.՝ (097) 31-60-32, վեբկայքի հասցե՝ չկա, էլեկտրոնային փոստի հասցե՝ չկա:

Բերդաշենի պատմության թանգարանը հիմնադրվել է 1987 թվականին: Թանգարանի հիմնադիրը գյուղի պատմության վաստակավոր ուսուցչուհի Հայկուշ Արշակի Ազարյանն է: 

Թանգարանի առաջին ցուցանմուշները ձեռք են բերվել Բերդաշենի Աղջկաբերդ կամ Կուսաբերդ կոչվող տարածքում իրականացված պեղումների արդյունքում (աշխատանքային գործիքներ, կավե կարասներ, բրոնզե և պղնձե սրեր, արծաթե ու օբսիդիանե զարդարանքներ և այլն):

Սկզբնական շրջանում թանգարանային ցուցանմուշները ցուցադրվել են գյուղի դպրոցի տարածքում, այնուհետև՝ «Ջինհազ» կոչվող վայրում կառուցված աղջկա կերպարանքով մեծ հուշարձանի ներքին ընդարձակ տարածությունում:

Արցախյան շարժման տարիներին բազմաթիվ իրեր ոչնչացել են: Ներկայումս թանգարանում առկա են 625 ցուցանմուշներ:

Թանգարանի տարածքը 324,5 մ2 է: Առկա են 4 սրահներ.

  • Ժամանակավոր ցուցադրության
  • Հնագիտության
  • Ազգագրության
  • Արվեստի և կենցաղի

Թանգարանի առաջին ցուցանմուշը

Կճուճ (վաղ բրոնզեդար): Գծավոր, ալիքաձև զարդանախշերով: Պեղվել է 1987 թվականին Աղջկաբերդում՝ Հայկուշ Ազարյանի կողմից:

Թանգարանի գլխավոր ցուցանմուշները

Ձիթաճրագ: Ձեթով լցված անոթ է, որի մեջ դրված պատրույգը վառում էին լույս տալու համար: Օգտագործում էին թե՛ տանը, թե՛ եկեղեցիներում: 

Թեյնիկ (երկաթ): Օգտագործում էին ջուր տաքացնելու կամ թեյ պատրաստելու համար: Պեղվել է Աղջկաբերդում՝ Հայկուշ Ազարյանի կողմից:

Երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00-17:00, շաբաթ՝ 9:00-16:00: Մուտքն անվճար է: