ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Հավելված N 9

ԼՂՀ կառավարության

«21» հունիսի 2011թ.

N 410-Ն որոշման

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

(2-րդ կետը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են Նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը ուսումնական հաստատության հայտի հիման վրա իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մաս: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Նախարարը:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը,

3) տեղեկանք մանկավարժական, դասախոսական և արտադրական ուսուցման վարպետների կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների, դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական-մանկավարժական), տարակարգը (ձև N 2).

4) տեղեկանք նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3) .

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).

6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.

7) կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) կարգերը.

9) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

 Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 14.10.2014 N 669-Ն)

7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են՝

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

2) հիմնական մանկավարժական, դասախոսական և արտադրական ուսուցման վարպետների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական, դասախոսական և արտադրական ուսուցման վարպետների կազմի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 80%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր բազայի ապահովվածության պահանջի մասով.

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու մասին» N 274 որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի առկայությունը,

բ. լաբորատորիաները, արհեստանոցները, մարզադահլիճը հագեցվածության համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատած չափաքանակների պահանջներին.

գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև՝ կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝

ա. ըստ կրթության ձևերի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության պետական չափորոշչի պահանջներին.

բ. սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտական, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) կարգերի համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատված կարգերին,

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով՝ ըստ սովորողների համակազմի գեղարվեստական, մասնագիտական, գրադարանային-տեղեկատվական և այլ գրականության հագեցվածության համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատած չափաքանակների պահանջներին.

6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:

(8-րդ կետը լրաց. 14.10.2014 N 669-Ն)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

9. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

10. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐՍ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

hyArmenian