ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար

Լուսինե Գաչայի Ղարախանյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1978 թ., 13 օգոստոսի, ԱՀ Ասկերանի շրջան, գ. Նախիջևանիկ

Կրթություն

2007թ
. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)
1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում
1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան
1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում

Գիտական 6 հոդվածի հեղինակ է

Աշխատանքային գործունեություն

2019 թ. 
հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2018 թմայիսի 11-ից ՀՀ կրթության և գիտության նախարար
2017 թ.մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ
2016 թ. հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ
2015-2016թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ
2014 թ. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է
2013-2015 թթեղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ
2011 թ.«ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է
Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է
2008 թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր
2007 թ. դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է
2007-2010 թթներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում
2005-2006 թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15 թթ.` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու